▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքը արձանագրվել է տեսախցիկի կողմից. հայտնի է մասնակիցների ինքնությունը

shamshyan.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը: 

Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով:
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, որոնք փոխանցվել էին ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, իսկ այնտեղից էլ՝ ոստիկանոթյան Գորիսի բաժին, նոր մանրամասներ էին պարզվել՝ օգոստոսի 28-ին, Գորիս քաղաքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: 

Գորիսի ոստիկանները պարզել էին, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:0-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի: 

Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Ա. Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը: 

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում շրջանառվում է, որ օգոստոսի 27-ին,  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի է ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գ.-ին, որին տեղափոխել են Երևան։ Երեկոյան, ի պատասխան լուրերի, Ա․Առուշանյանը ուղիղ եթերով մեկնաբանել է իրողությունը, կատարվածի մեջ մեղադրելով  երկար տարիներ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Սուրիկ Խաչատրյանին եւ նրա շրջապատին՝ անվանելով բորենիներ: 

Ա․Առուշանյանը նման հայտարարություն  է արել, քանի որ, ինչպես մեզ հաջողվեց պարզել, ծեծվողը Սուրիկ Խաչատրյանի նախկին վարորդի  քրոջ որդին է։ Տուժողի մայրը՝ տիկին Կարինեն, հարցազրույցի ժամանակ նշել է, որ որպես մայր, պահանջելու է , որ մեղավորները իր հիվանդ երեխային այս վիճակին հասցնելու համար պատասխան տան օրենքի առաջ։ «Ես մինչև վերջ պայքարելու եմ», - ասել է նա:

Կարդացեք նաև՝ Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Գորիսի քաղաքապետի հետ կապված միջադեպի մասին

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին