Գորիսում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո վախի մթնոլորտ է տիրում: Նույն վախեցած գորիսեցիներն են: Նույն վախեցած փողոցներն են, ծառերի տերևներն անգամ չեն շարժվում: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին պատմել է Գորիսի բնակչուհիներից մեկը:
«Կարծում էի` ժողովորդրը կըմբոստանա, բայց մարդիկ նախկինից ավելի վախեցած են»,- հավելել է նա
Մեր զրուցակցի խոսքով` մարդիկ մամուլում շրջանառվող լուրերին բացարձակապես չեն հավատում, որովհետև իրար հակասող լուրեր են կարդում անընդհատ: Սակայն ավելի շատ չեն հավատում արդարությանը, չեն հավատում, որ Սուրիկ Խաչատրյանն արժանի պատիժ կկրի:
«Չենք հավատում և որևէ մեկի չի կարելի մեղադրել այս հարցում: Բոլորը գտնում են, որ պաշտոնից զրկելը քիչ է, և պատիժ են սպասում: Արդեն քանի տարի`քաղաքում բռնաբարություններ, սպանություններ, ծեծ, նրա եղբոր տղաների կողմից հարձակումներ, գողություններ, մարդիկ հոգնել են արդեն»:
Բնակիչների համոզմամբ` Սուրեն Խաչատրյանը պետք է խստագույնս պատժվի, քանի որ ձեռք է բարձրացրել զինվորականի վրա:
«Ադրբեջանիցիներն ինչքան գումար պետք է ծախսեին, զինվորականին այդ վիճակին հասցնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Գորիսում ինչ կարծիք ունեն Բուդաղյանների ընտանիքի մասին:
Մեր զրուցակցի համոզմամբ`
«Արտակարգ մարդիկ են: Դեռ կոմունիստների ժամանակ այդ ընտանիքը Գորիսի շրջանի ամենաճանաչված ու ամենահարգված ընտանիքիներից է եղել, նրանց հայրը մեր Գորիսի Ջրմուղ կոյուղու պետն է եղել, իսկ հորաքույրը `գործկոմի նախագահը: Հարգված ընտանիք է եղել: Նրանց երեք զավակներն էլ հայրենասեր, պարկեշտ մարդիկ են: Պարզապես միակ մարդիկ, որ համարձակյություն են ունեցել երբևէ Լիսկայի առաջ խոսել, իրենք են եղել: Իսկ Արտակ Բուդաղյանի մարդկային որակների մասին կարող է խոսել նրա զինվորներից յուրաքանչյուրը»:
Մեր զրուցակցի խոսքով` քաղաքում շշուկներ կան, որ Ավետիք Բուդաղյանին սպանողը հենց Սուրեն խաչատրյանն է եղել, իսկ Արտակին կրակողը` տղան: