▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսում սպանության կասկածանքով ձերբակալվածների թվում է Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը

Սյունիքի մարզպետը Ռուբեն Հայրապետյանից ավելի լավը չլինի։

Եթե սրան շուտ ձերբակալած լինեին,իրա շեֆին էլ օրը ցերեկով գործարար կնոջն ծեծելու համար գոնե հեռացնեին՝մի քանի մարդ էսօր մահացած չէր լինի։

Մինչդեռ այն ժամանակ Ոստիկանությունն հանցակազմ չգտավ,իսկ օրեր առաջ Զորավարն ասեց, որ Սյունիքի մարզպետն ինչ կրիմինալ ինչ բան,նորմալ տղայա։

Հա բա,հարցրեք սպանվածի հարազատներին։

 

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի գրառումը

Ֆեյսբուք


Նշենք, որ Գորիսում, երեկ կեսգիշերին մոտ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո ըստ ոստիկանության, կամ  ձերբակալվածներ, որոնց  անունները  չեն հրապարակում` նախաքննության շահերից ելնելով: 

Ըստ լուրերի, սպանության կասկածանքով ձերբակալվածների թվում է նաեւ Սյունիքի մարզպետ  Սուրիկ Խաչատրյանի  թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին