▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պարոն Մեսչյան, էսպես չեն գնում՝ «եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի». Նաիրա Զոհրաբյան

Գոհար Ավետիսյանն առաջին անգամ ամուսու հետ լուսանկարներ է հրապարակել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպք

Վերջին անգամ այս փողոցը նորոգվել է, երբ 4-րդ դասարանում էի. Նիկոլ Փաշինյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը՝ Փաշինյանի՝ BBC-ին տված հարցազրույցի մասին

Հայրենի տանը... Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ նոր լուսանկար է հրապարակել

Նախկին կավեենշչիկ Արտաչոկը, փաստորեն, իր միսիան ավարտված է համարում

Մինսկում ուժայինները ծեծել են Հայաստանի քաղաքացու

Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում

«Անհասկանալի է վարչապետի կցկտուր պատասխանը՝ Ստեֆան Սակուրին». Էդմոն Մարուքյան

IT ոլորտով հետաքրքրվողները կարող են հմտանալ ծրագրավորման 17 նեղ ուղղություններով

Ես այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ. Արտակ Գասպարյան

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան

Մասիսի բնակչուհին փորձել է իր մեկամյա որդուն 500.000 դրամի դիմաց վաճառել երեւանցի ամուսիններին

Նախագահին ուղղված չափազանց կարեւոր միջնորդություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Ծախու այս սրիկան նաև սադրիչ է. Տիգրան Խզմալյան

Գլուխներդ պատով եք տալիս, դուք հո՞ էշի քուռակ չեք. հետո էլ ասում եք՝ մի վրդովվիր. Հայկ Մանասյան

Ավտովարկավորում մեկ օրում՝ առանց բանկ այցելելու

Էլի մարդիկ կային ՝ասում էին՝ մենք լավ մարդիկ ենք, չենք վարակվի. Փաշինյանը կատակեց

Պուլտը Ձեր ձե՞ռը չի՝ մի նայեք․․․Փաշինյանը՝ 3 հեռուստաալիքները փակելու մասին սևանցու հարցին

Բա խի՞ մեր փողոցն ասֆալտ չեն անում․ Սևանցի երեխայի հարցը՝ Փաշինյանին

Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Սևանում

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է՝ Ամուլսարում ուրանի խնդիր չկա. «Լիդիան»

Պարետի նոր որոշումը՝ դիմակ դնելու վերաբերյալ

Արարատում հայտնաբերվել է 8-9 ամսական հղի կնոջ դիակ՝ մահացած պտղով

Պապիկյանը կադրեր է ներկայացրել Վեդու ջրամբարի շինարարությունից

Զարեհ Սինանյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Արփիի հետ

Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ. Արմինկայի գրառումը

Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է մամուլի ասուլիսին առանց դիմակ ներկայանալու համար

Հայաստանը սեր է. Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությունը

Կորոնավիրուսի, Արցախի, խնջույքին անձամբ դիմակ չկրելու մասին. Փաշինյանի հարցազրույցը BBC-ի. . .

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր

Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ. Բելլա Քոչարյան

Այս դժվարությունը նույնպես կհաղթահարենք. Մարուքյանը՝ Մանե Թանդիլյանի առողջական վիճակի մասին

Ինչո՞ւ 40 հոգանոց խնջույքի թույլատրվածության պայմաններում ես պետք է շարունակեմ աշխատել. . .

Մեր տղա. Միհրանն ու Արփին առաջին անգամ հրապարակել են իրենց որդու լուսանկարը

Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը. Սոֆյա Հովսեփյան

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք

BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ. Փաշինյան

«Իմ քայլի» մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն. Դավիթ Խաժակյան

Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում. Սայաթ Շիրինյան

Էլ մի փոխանցեք, ինչքան էլ ավելացավ՝ ես ինքս բարերարություն եմ անելու․ Պաուզա Անոյի շնորհակալությունը

Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի). . .

Մանրամասներ՝ կառավարության կողմից հաստատված 23-րդ և 24-րդ միջոցառումների մասին

Ե՞րբ կբացվեն համալսարանները. պարզաբանում է ԿԳՄՍ նախարարը

Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը. Հրանուշ Խառատյան

Դուք ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ շնիկին. Ռուբեն Հախվերդյանը՝ Անդրեի մասին

Գուցե դպրոցների տնօրենների ընտրության հին կարգերը նույնպես ավելի ձեռնտու են այս իշխանությանը․ Անահիտ Բախշյան

Տարբեր ԶԼՄ-ներով այս օրերին խոսվում է այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը նշանակվել է 2 անգամ և ուղղակի ձախողվել է, որովհետև մրցույթի առաջին օրը չեն ներկայացել ԿԳՄՍ ներկայացուցիչն ու դպրոցի կառավարման խորհրդի մարզպետարանի ներկայացուցիչները, իսկ 2-րդ անգամ՝ մարզպետարանի ներկայացուցիչները։ Քվորում չի ապահովվել և ըստ գործող անհեթեթ կարգի, տնօրենի 3 թեկնածուների փաստաթղթերը կուղարկեն փոխվարչապետին, ու ինքը կնշանակի մարզպետարանի ցանկալի թեկնածուին, ինչը որ տարիներ շարունակ արել են նախկին իշխանությունները։ Այս հակաժողովրդավարական կարգը քննադատվել է տարիներ շարունակ, որովհետև այն հարմարեցված էր նախկին իշխանություններին՝ ընտրությունների ժամանակ իրենց ձայներն ապահովելու նպատակին ծառայող տնօրեններ ունենալու համար, որի դեմ ընդվզեց հասարակությունն ու եղավ հեղափոխություն։

Թվում էր, թե ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը կրթության կառավարման ոլորտում պետք է առաջին հերթին վերանայեր հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության կարգերը՝ ժողովրդի մեջ ամրապնդելու համար ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ նկատմամբ 2018թ․ դեկտեմբերին Ազգային ժողովի ընտրություններով ձեռք բերած վստահության աստիճանը։

Անցած 2 տարում այդ կարգերը վերանայվել են, հանրային քննարկման են դրվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության նոր կարգերի նախագծերը, հավանության են արժանացել, սակայն դրանք այդպես էլ մինչ օրս ուժի մեջ չեն մտել և ամբողջ հանրապետությունով շարունակվում են տնօրենների ընտրությունների խայտառակ դեպքերը։ Խորհուրդների ձևավորման կարգի նոր նախագծով առաջարկվում է խորհրդի կազմի թվակազմի մեջ 8-ի փոխարեն 9 հոգի, որոնցից 3-ը ընտրվելու են մանկավարժական խորհրդի, 3-ը ծնողական խորհրդի կողմից փակ քվեարկությամբ, իսկ 3-ը՝ լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն են։

Այս փոփոխության նպատակը դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքների մասնակցության ավելի բարձր աստիճանն ապահովելն է, որովհետև «Հանրակրթության մասին» օրենքով կրթության գործընթացի մասնակիցներն առաջին հերթին սովորողները, նրանց ծնողներն ու մանկավարժներն են։ Նրանց ձայնը պետք է շատ ավելի լսելի ու որոշիչ լինի։ Տնօրենի ընտրության կարգի նախագծով տնօրենի թեկնածուներն իրենց զարգացման ծրագիրը գրելուց առաջ պետք է հանդիպեն և լսեն աշակերտներին ու այդ ծրագրի մեջ նաև ներառեն այն բոլոր խնդիրներն ու առաջարկները, որոնք կբարձրաձայնեն աշակերտներն այդ հանդիպման ժամանակ։ Պատկերացնո՞ւմ եք, թե աշակերտների կարծիքը կարևորող այս քայլով որքան կբարձրանա թեկնածուի հեղինակությունը, եթե ինքն այդ հանդիպումը կազմակերպի անկաշկանդ ու ոչ ավտորիտար մթնոլորտում։ Այնուհետև թեկնածուներն իրենց զարգացման ծրագրերը պետք է ներկայացնեն ծնողական համայնքին և մանկավարժական խորհրդին։ Կարդացեք նաև Սերոբ Խաչատրյանը համամիտ չէ նախարարի հետ. «Բարձր միավորով դուրս մնալը կրկնուսույցի համար նվեր է» Ֆեյքային գրոհները չեն խնայում նույնիսկ Առնո Բաբաջանյանին Արծրուն Ավագյանը՝ «կրկնուսույցների խռովության» եւ բանասիրականի տեղերը կրճատելու մասին Փաստորեն նրանք իրենց ծրագրերը պետք է պաշտպանեն դպրոցի շահառուների հետ կայացվող ժողովներում և ծնողներն ու մանկավարժները տնօրենի ընտրության մրցույթի օրը լիովին տեղեկացված կլինեն թեկնածուների մասին։ Այնուհետև, ըստ նախագծի, մանկավարժական խորհուրդն ու ծնողական համայնքն առանձին առանձին, լսելով թեկնածուների զարգացման ծրագրերը, ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են իրենց նախընտրած թեկնածուին։ Այս նախագծով տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի 3 մանկավարժ և 3 ծնող անդամներն արդեն բաց քվեարկությամբ պարտավոր են ձայն տալ իրենց ժողովներում փակ քվեարկությամբ ընտրված թեկնածուի օգտին։ Կառավարման խորհրդում արդեն կանցնի 9 հոգանոց խորհրդի (հիշեցնեմ՝ 9-ից 6-ը դպրոցն է ներկայացնում, 3-ը՝ լիազոր և տեղական ինքնակառավարման մարմինները) անդամների առավելագույն ձայնը ստացած թեկնածուն։ Այս նախագծով տնօրենի ընտրության գործընթացում հնարավորինս նվազեցված են բոլոր տեսակի ճնշումները, միջամտություններն ու կամայականությունները։ Եթե այս կարգն արդեն գործեր, Նորամարգի, և ոչ միայն, դպրոցի տնօրենի ընտրությունը չէր բորբոքի ծնողներին և մանկավարժներին կամ թեկնածուների գրանցման ժամկետի ավարտին 15 րոպե մնացած, նոր թեկնածու չէր լինի։ Իսկ մեծ հաշվով, այս կարգը գործելու դեպքում տնօրենների թեկնածուներն անպայման իրենց հարց կտային՝ պատրա՞ստ են արդյոք հանդիպել աշակերտների, ծնողների մանկավարժների հետ ու կկարողանա՞ն անբռնազբոսիկ ու իրենց համար շահավետ զրույց վարել և ներկայացնել ճի՛շտ այդ դպրոցի համար զարգացման այն ծրագիրը, որն, ընտրվելու պարագայում, ի՛նքն է իրականացնելու և որի մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնելու համայնքին։ Հարց է ծագում․ 1. ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը հապաղում ընդունել Դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման այս կարգը, որով բացառվում է փոխվարչապետի լիազորությունը՝ տնօրենի մրցույթը 2 անգամ չկայանալու դեպքում տնօրեն նշանակել։ 2. Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը հապաղում ընդունել տնօրենի ընտրության նոր կարգը։ Գուցե հին կարգերը նույնպե՞ս ավելի ձեռնտու են այս իշխանությանը, ո՞վ գիտի։ Հ․Գ․ Ի դեպ այս ամենի մասին 2018թ․ նոյեմբերի 21-ին իր հարցազրույցի մեջ ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. Նախագիծ»։ Շուտով կլրանա այս խոստման 2 տարին։

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին