▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գուցե վախենում են, որ անուններ հրապարակելու դեպքում պարզվի մեր զոհերի թիվը կրկնակի ավելի՞ն է»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․

«Հայաստանի անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով մեր զոհվածների և անհետ կորածների թիվը հասել է 207-ի։
Սա աղետալի թիվ է։ 2 օրում 200-ից ավելի զոհ այն դեպքում, երբ իշխանությունը ամեն կերպ թաքցնում է զոհվածների անունները։
Ինչո՞ւ։ Գուցե վախենում են, որ անուններ հրապարակելու դեպքում պարզվի մեր զոհերի թիվը կրկնակի ավելի՞ն է։ Ժողովուրդն ասում է՝ լեզուս պապանձվի։ Բայց այս խորհրդավոր լռությունը և զոհերի անուններ չհրապարակելը, զոհվածների թիվն աստիճանաբար ասելը վատ եզրակացությունների է բերում։
Հասկանում եք, եթե պատերազմը շարունակվեր, կհասկանայինք թվերի փոփոխվելը, բայց երբ հրադադարից օրեր անց հայ զոհվածների թվերը ավելանում են հարյուրով, նշանակում է՝ Հայաստանի իշխանությունը փորձում է աստիճանաբար մարդկանց սովորեցնել այդ իրականությանը։
Պահանջենք հրապարակել անունները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին