▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գումար չունեի, մայրս թոշակից 15. 000 դրամ տվեց՝ նվիրաբերեցի հիմնադրամին». Հովհաննես Ազոյան

Այսօր դերասան Հովհաննես Ազոյանը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին:

«Դրամահավաքին գումար նվիրաբերել եմ, ասեմ ավելին` այսօր այնպես ստացվեց, որ գումար չունեի, մայրս թոշակից 15. 000 դրամ տվեց, խնդրեց, որ փոխանցեմ հիմնադրամին»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է դերասանը:

Նա նշել է, որ կողմ է սահմանադրական հանրաքվեին և կոչ է անում քաղաքացիներին մասնակցել:

Հարցին, թե որևէ գերատեսչությունից պաշտոնի առաջարկ չի՞ ստացել, Ազոյանը պատասխանել է. «Դրանք պրիմիտիվ դատողություններ են: Կուզեմ, որ լրագրողներն այդ պրիմիտիվ դատողություններից դուրս գան: Ես ՀՀ քաղաքացի եմ և ուզում եմ, որ ինձ հարմար լինի Հայաստանում ապրելը»:

Նշենք, որ «Դվին» հյուրանոցային համալիրում ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: Մի քանի ժամում հանգանակվել է 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար, «ԱՅՈ» նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ու նշել է, որ օնլայն հարթակում դրամահավաքը դեռ շարունակվում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին