▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գումի շուկայում մարդկանց բերման ենթարկող «փնթի» բերետնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ինչ է սպասվում. Պետրոսյան

Գումի շուկայում մարդկանց բերման ենթարկող «փնթի» բերետնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ինչ է սպասվում. Գևորգ Պետրոսյան

Դիտեք նաև՝

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «8 մսավաճառներն առայժմ պահվում են ոստիկանությունում, խուլիգանության հոդվածներն են «կարվում», որ մեղադրանք առաջադրեն Նիկոլի ոստիկանին դիմադրած ու փաստացի անտեր քաղաքացուն:
Իմ տեղեկությամբ հիմա նյութեր են ուղարկվում Քննչական:
Ընդդիմությունից առայժմ մարդ չկա, որ տեր կանգնի համակարգային խնդիր առաջացրած ու չգործող սպանդանոցի թղթի պատճառով շոուի զոհ մսավաճառին, որ չդատվեն կամ, գոնե մի իրավապաշտպան ունենան։
Բարև անտարբերություն»:

***

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավոտյան սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ոստիկանության ուղեկցությամբ Գումի շուկայից առգրավում էր ոչ սպանդանոցային միսը։
Բնականաբար միսը մինչև սպառողին հասնելը պետք է անպայման անցնի համապատասխան վերահսկողություն, որպեսզի բացառվի հիվանդ մսամթերքի վաճառքը քաղաքացիներին, սակայն այստեղ խնդիրը այլ է. Կառավարության կողմից ներդրված պարտադիր սպանդանոցային մորթի կարգը ըստ էության չի գործում՝ շատ շրջաներում սպանդանոցներ գոյություն չունեն, իսկ շատ տեղերում այդ ամենը կրում է ձևական բնույթ՝ մարդիկ կարողանում են գումար վճարել և գնել անհրաժեշտ անասնաբուժական վկայականը, իսկ միսը իրականում առանց անհրաժեշտ ստուգումների հասնում է սպառողին։
Այստեղ նաև հարցեր է առաջանում հենց այդ նույն սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի նկատմամբ. Ինչո՞ւ նորմալ վերահսկողություն չեք իրականացնում՝ սպանդանոցներից սկսած մինչև մսի վաճառման կետեր։ Ամբողջ տարին հանցավոր անգործության եք մատնված, իսկ տարվա վերջում հանկարծ հիշում եք, որ պարտականություններ ունեք, հելնում հավաքում եք ոստիկանական զորքերը և իջնում հարձակվում մարդկանց վրա։
Իրականում այս ոլորտը շատ կարևոր, բազմաշերտ և խնդրահարույց ոլորտ է։ Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ կարգավորել և լուծել այստեղ առկա խնդիրները՝ պետք կարողանա իրականացնել գրագետ, տրամաբանական և հիմնավոր լուծումներ, որպեսզի սկսած հասարակ գյուղացուց, ով գուցե տարվա մեջ մեկ-երկու անասուն է մորթում և վաճառում, վերջացրած ֆերմերներով և մսավաճառներով՝ չպատճառի անհարկի բարդություններ և անհարմարություններ, այլ հակառակը՝ հեշտացնի նրանց գործը, միևնույն ժամանակ վերահսկելով ողջ պրոցեսը։
Սպանդանոցային մորթը պետք է լինի ոչ թե ավելորդ գլխացավանք, այլ՝ միակ և ամենահարմար տարբերակը։ Անհրաժեշտ է մարդկանց համար ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի կարողանան առանց ավելորդ խոչընդոտների իրացնել իրենց ապրանքը։ Միևնույն ժամանակ, սպառողը պետք է վստահ լինի, որ գնում է առողջ և անվտանգ միս։
Չի կարելի ողջ կառավարությունով հելնել հայտարարել, թե տեսեք այսպիսի ծրագիր ենք իրականացնում, բայց արդեն հինգ տարի է ըստ էության տակը ոչինչ չկա, զրո՝ միայն նոր հոգսեր ու դժվարություններ հասարակ ժողովրդի համար և նոր կոռուպցիոն հնարավորություններ կաբինետներում վերընկած պաշտոնյաների համար»:

***

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր հասարակությունը օրենքին հետևել չգիտի ու չի սիրում։ Գիտեմ գրածիս արդյունքում բացասական արձագանքներ կլինեն, բայց․ ժողովուրդ ջան, եթե որևէ օրենք, որոշում ձեր սրտով չի կամ սխալ եք համարում կամ արդար չեք համարում, կամ թերի է, ոչ թե պետք է ձեռքերը ծալած նստել կամ մի անգամ գոռգոռալ հանգստանալ, այլ պետք է միահամուռ համակարգված պայքարել այդ օրենքի դեմ կամ պայքարել, որ օրենք ստեղծողը նաև համապատասխան հնարավորություններ ստեղծի այդ օրենքը չխախտելու կամ կիրառելու համար։
Իսկ մեր հասարակությունը ինչ է անում․ նստում է տեղը ու մտածում, որ էդ օրենքը իր դեմ չի աշխատի, կամ որ մեկ երկու անգամ չաշխատեց՝ ընտիր, լավ պրծանք, ում վրա աշխատեց թող նա էլ մտածի։
Մսավաճառների թեմայի շուրջ ստեղծված աղմուկը պետք է աղմուկ չլիներ, այլ պայքար դեռ էն ժամանակ, երբ սպանդանոցներ չէին կառուցվում համապատասխան քանակի, այլ ոչ թե առանց թույլտվության վաճառել ու հիմա կռիվ տալ։
Համապատասխան կառույցները և՛ պետք է փողոցային առևտրի դեմ պայքարեն, և՛ առանց իրավունքի թույլտվության ապրանքների վաճառքի դեմ, և՛ պարկովշիկների դեմ և մնացած ապօրինությունների։ Հա էս քաղաքը պետք է նորմալ քաղաք դառնա, որ մարդ իրեն քաղաքացի զգա, ոչ թե զուտ սպառող։
Մարդիկ ջան, հիշեք, հետևանքների դեմ ինչքան պայքարեք էնքան պարտված եք, պայքարեք հիմքի դեմ։
Ոստիկանության համաչափ անհամաչափ ուժի մասով՝ դե անիմաստ է երևի թե խոսել։ Այդ կառույցը լիքը գործ ունի անելու քաղաքացի-ոստիկան հարաբերությունները շտկելու և կանոնակարգելու ուղղությամբ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին