▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գույքահարկը որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու. Փաշինյանը՝ մովսեսցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Մովսես համայնք, զրուցել բնակիչների հետ: Նա հայտնել է, որ Մովսես գյուղն իր 300 տարվա պատմության մեջ առաջին անգամ է ասֆալտապատվել:

«Գույքահարկը որ ավելացրինք, հորս տո՞ւն եմ տանելու էդ, ո՛ չ, ձեր հոր տուն է մտնելու, որովհետև ձեր հայրական տների ճանապարհներն է, ձեր երեխաների մանկապարտեզն է, դպրոցն է այդ գույքահարկը: Էս ճանապարհը կառավարությունը, համայնքը չի սարքել, առաջին հերթին էն քաղաքացին է սարքել, որ պետությանն իր հարկը վճարել է, որ խանութում ծխախոտ առնելիս չի ասել՝ վա ՛յ, էս իմ հարևանն է, ասել է՝ ՀԴՄ-ն խփի՛: Էս է պետութունը զարգացնելու ձևը, իսկ մնացածը դուք գիտեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին