▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գովազդ էին նկարահանում

Համացանցում աղմուկ հանած լուսանկարների առիթով պարզաբանում է տարածել SHA անունով հագուստի բրենդը։ 

Այն ներևկայացնում ենք ստորև․ 

Ահա թե ինչպես է համացանցը աղավաղում իրականությունը և ներկայացնում այն այլ անկյունից։

SHA հագուստի բրենդը ստեղծվել է 2020թ․-ին։
Երիտասարդ դիզայներները բրենդի ստեղծման հիմքում դրել են նորարարությունն ու կոնցեպտուալությունը, արվեստի ազատության համար պայքարը։

Անցնող շաբաթ տեղի ունեցան բրենդի դեբյուտային հավաքածուի նկարահանումները, որը վերածվեց մեծ սկանդալի: Մարդիկ լուսանկարել էին հավաքածուի մանրամասները և աղճատելով իրականությունը՝ տեղադրել էին այդ լուսանկարները համացանցում, որտեղ արդեն զայրացած ամբոխները ցուցադրեցին իրենց բառապաշարում տեղ գտած ամենաանվայել արտահայտությունները, սպառնալիքները, ներկայիս իշախանությունների մանկլավիկ լինելու, սեռական փոքրամասնությունների քարոզչություն անելու և այլ` մեզ համար անհասկանալի գործունեություններ ծավալելու մեջ։

Ինչպես նաև ապատեղեկատվության արդյունքում նկարահանումներին մասնակցած մոդելների անվտանգությունն այս պահին վտանգված է՝ չնայած նրան, որ մոլդենրը եղել են վարձու աշխատակիցներ, կատարել են իրենց աշխատանքը բարձր պրոֆեսիոնալությամբ:

Նկարահանումները կրում են բացառապես կոմերցիոն ուղղվածություն և չեն հանդիսանում սեռական, քաղաքական, կրոնական կամ այլ հայացքների քարոզչության միջոց։

SHA հագուստի բրենդը հայտարարում է, որ մեր գործունեությունը միտված է միայն ու միայն Հայաստանում՝ արվեստի զարգացմանը և նորարարությունների ստեղծմանը։

Այսպիսով՝ հորդորում ենք բոլորին զերծ մնալ մեր աշխատանքային համբավը ապականելուց և թյուրիմացություն տարածելուց, այլապես խոստանում ենք հարցին տալ համարժեք պատասխան օրենքի ուժով։
Տեղեկացնում ենք նաև, որ որոշ դեպքերի վերաբերյալ արդեն նախապատրաստվում են դատական հայցեր։

Հպարտորեն հայտարարում ենք, որ չենք պատրաստվում նահանջել կամ ընկճվել նմանօրինակ սկանդալների պատճառով, մենք հավատարիմ ենք մեր գործին, արվեստին և մեր որդեգրած արժեքներին։
Հարգանքով՝ SHA.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին