▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գող՝ սիրտը դող». Վազգեն Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ, պատասխանելով արարատցիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ մեր բանակը չընդվզեց Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի դեմ, երբ արդեն պարզ էր, որ մեզ միտումնավոր տանում են դեպի կոպիտուլյացիա, ասել էր, որ ինքը պատերազմի ընթացքում հեռախոսով միշտ կապ էր հաստատում Արցախի հետ, գեներալների հետ, ասում էր՝ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը, մի՛ թողեք, որ Արայիկ Հարությունյանը սրա հրամանները կատարի, և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը: Ցավոք սրտի, դա չեղավ…»:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վազգեն Մանուկյանի այս հայտարարությանը՝ նշելով, թե Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչ օրս չէր հաջողվել ապացուցել:

«Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին՝ նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը:

Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնավորած լինի իր տեսակետը պրն Մանուկյանը, կարծում եմ՝ պարզ է. հողերը ծախած են, և այսպես շարունակ: Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երևան: Ու եթե Վազգեն Մանուկյանը այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նույն բանը արել են նաև նրան իրենց թեկնածու կարգած ուժերը:

Մի քիչ ավելի ցածրաստիճան «17-ականները» ենթադրաբար այդ նույն քարոզը տարել են գնդապետների, փոխգնդապետների ու մայորների շրջանում, մի քիչ ավելի ցածրաստիճանները՝ կապիտանների ու լեյտենանտների շրջանում, ավելի ցածրաստիճանները՝ սերժանտների ու շարքայինների շրջանում:

Պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչև շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով: Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով՝ Ջեբրաիլն ու Հորադիզը պետք է թողնել և պետք է գրոհել Հայաստանի կառավարության շենքը: Իսկ որպեսզի կառավարության շենքը գրոհելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազմաճակատում պետք է լինեին հնարավորինս շատ անհաջողություններ, իսկ սրա համար պետք էր կասկած սերմանել հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել ու կոտրել կռվելու ու հաղթելու նրանց կամքը:

Իսկ այդ նույն ժամանակ Երևանում ձևավորվում էին կառավարության ու Ազգային ժողովի շենքը գրոհելուն պատրաստ «մարտունակ» ջոկատներ»,- գրել է Ալեն Սիմոնյանը:

Վազգեն Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակի գրառումը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«Իմ ասածի ավելի աբսուրդային ու ծիծաղելի մեկնաբանություն հնարավոր էլ չէր սպասել մի կերպարից, որը ճակատագրի հեգնանքով կարճատև ժամանակով հայտնվել է իշխանության բուրգում, բայց հասցրել է այդ կարճ ժամանակում իր թիմի հետ միասին մեր երկիրը գցել մեծ ողբերգության մեջ: Գող՝ սիրտը դող»:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին