Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գողացածը դրսի հետ կիսվելով պաշտպանություն մուրալու փոխարեն վերադարձրեք այն ժողովրդին եւ գուցե կներվեք
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը շարունակում է կարեւորագույն բացահայտումներ անել: Ժողովրդի իրական քվեն երբեւէ չունեցած ու երկիրը տասնամյակներով թալանած ուժերն արդեն անթաքույց են թակում արտաքին խաղացողների դռները, գողոնն ու իրենց կաշին փրկելու համար:

Մեզ համար սա նորություն չէ: Տարբերությունն այն է, որ նախկինում չունեցած ներքին լեգիտիմությունը դրսից «վաստակելու» համար պետության ու ժողովրդի շահերն էիք աճուրդի հանում, իսկ այժմ` փառք Աստծո, դրա հնարավորությունն այլեւս չունեք:
Մի բարի խորհուրդ. գողացածը դրսի հետ կիսվելով պաշտպանություն մուրալու փոխարեն վերադարձրեք այն ժողովրդին: Այս կերպ գուցե հնարավորություն կունենաք Ձեր ու ձեր սերունդների անունները մաքրելու»։
Դիտեք նաև՝


