▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողականը՝ երկրի տեր.Երբ հայրենիքը ընդամենը թալանի «օբյեկտ» է

Հայի այս տեսակը խրախուսվում է, դարձվում է երկրի և դրության տերը, քանզի նա չունի սրբություն, հայրենիք Աստված: Նրա համար հայրենիքը ընդամենը թալանի «օբյեկտ» է, անվերջանալի հանք: Այս բոլոր հատկանիշների շնորհիվ նա դյուրակառավարելի է գողապետության հիմնադիր տերերի համար: Գողականի հաղթարշավի հիմնական գրավականներից մեկը՝ նրա կազմակերպվածությունն է, քանզի ունի ոհմակային բնազդ, ընդհանուր շահ և նպատակներ... Հայի մնացած տեսակի «չ՛չմոյացման» ՄԻԱ՛Կ փրկությունը՝ նույնպես կազմակերպվելը, ուժ դառնալը կարող է լինել: Հայաստանի ու հայության գողականացումը ուղղորդվում է «վերևներից» և հետապնդում է հստակ, որոշակի նպատակ: Այս չարիքի դեմն հնարավոր է առնել միայն կազմակերպված, հակակշիռ ուժի ստեղծմամբ: Որքան հապաղենք, այնքան քաղցկեղը կտարածի իր մետաստազները: Կա նաև այլընտրանքային տարբերակ, ոչինչ չանելը, այն՝ ինչն այսօր անում ենք ազգովի: Թողնել մինչև փտախտն ավերի ու քայքայի ամեն ինչ, և հետո կրկին սկսել զերոյից: Սակայն կա մի վտանգ՝ հնարավոր է այդ դեպքում ազգովի դառնանաք ամայության պարարտանյութ ...

Արմեն Զատիկյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին