▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն թիվ 58 երթուղային ավտոբուսում

Երևանյան հասարակական տրանսպորտում գողության հերթական դեպքն է  տեղի ունեցել: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 18-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 50-ամյա Սիլվա Ա.-ն և հայտնել, որ Մերգելյանի անվան զբոսայգու մոտակայքում երթուղային ավտոբուսում գողացել են իր դրամապանակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Կասյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ՝ թիվ 58 միկրոավտոբուսում, Սիլվա Ա.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են 97.000 դրամ, տարբեր զեղչային քարտեր և այցեքարտեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 46-ամյա Արմեն Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին