▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները գտնվում են խայտառակ վատ վիճակում. Նիկոլ Փաշինյան

Ցավոք սրտի, մեր երկիրը, տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտը կիրառել.այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ասաց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Այդպես էլ չենք կենտրոնանում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վրա, որը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբարել: Որովհետև համաներումը նկատի է ունենում հիմնականում հոդվածներ, իսկ պայմանական վաղաժամկետ ազատումն առաջին հերթին նկատի է ունենում կոնկրետ մարդուն», - ասաց Փաշինյանը:

 

 

Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները գտնվում են խայտառակ վատ վիճակում:

«Նույնիսկ խցային պայմանները, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են ու մեր, ՄԻՊ-ի աջակցությամբ մենք պետք է փորձենք նաև ձեռք բերել միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որ ընդհանրապես փորձենք հրաժարվել հին ՔԿՀ-ներից, չնայած, պետք է խոստովանել, որ նոր ՔԿՀ-ն էլ, ցավոք սրտի, չի փայլում իր պայմաններով եւ ծախսի արդյունավետությամբ», - ասաց նա:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին