▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա. Գագիկ Ծառուկյան

 

«Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա: Դրա համար ես հարկ էլ չեմ համարում դա մեկնաբանել»,-այսօր ԱԺ-ում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով վարչապետ-ՍԴ նախագահ հեռակա բանավեճին առնչվող հարցին:

Լրագրողները Գագիկ Ծառուկյանի տեսակետն են հարցրել նաև Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան վերջին բանավեճի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ:

«Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ՝ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ: Ամիսներ առաջ ես նույնը ասել եմ, երբ հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի աղջիկներին: Ես ասացի, որ պետք չի քաղաքականությունը մտնի ընտանիք. Ընտանիքը սրբություն է, որեւէ մեկը չպետք է իրեն թույլ տա մտնել ընտանիք»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, ինչը մերժվել է: ՍԴ նախագահը հերքել էր դա, որից հետո վարչապետը որպես քծնանքի փաստ ներկայացրել էչ Հրայր Թովմասյանի իրեն նվիրած գրիչը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին