▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԳՇ պետն իրեն կորցրեց լրագրողների հարցերից

ԳՇ պետ Ասրյան, 2022 թվականի սեպտոմբերի 16.

«Մխրճումը ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբը, որը կտրված իր ստորաբաժանումներից գտնվում է այդ բլրի գագաթի վրա, և կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի` թե սննդով, թե ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու:

Նույն ԳՇ պետը 2024 թվականի մայիսի 29-ին.

Լրագրողը ԳՇ պետին հիշեցնում է նրա այն հայտարարություն մասին, որ նա արել էր 2 տարի առաջ Ջերմուկից թշնամու զորքերի դուրս գալու վերաբերյալ, թե ինչի մինչ օրս դուրս չեն եկել, իսկ նա լրագրողին տալիս է իր ղեկավարի ոճին համապատասխան պատասխան.

զենքը վերցրու, արի կանգնի կողքս, որ դուրս գան։

***

Լրագրող Ամալյա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ չէինք լսել, էդ էլ լսեցինք։ Լրագրողը ԳՇ պետին հիշեցնում ա՝ հայտարարություն եք արել, որ Ջերմուկից դուրս են գալու թշնամու զորքրեը, ինչի՞ դուրս չեն եկել։
Ասում ա՝ զենքը վերցրու, արի կանգնի կողքս, որ դուրս գան։
Եթե սա ԳՇ պետ ա ու էս պատասխանը ԳՇ պետի պատասխան ա, էլ ասելու բան չկա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին