▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանցու մոտ հայի պատիվը պահած Արման Առաքելյանը ՌԴ-ից պետք է օր առաջ արտահանձվի Հայաստանին

ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ. . .

Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ

Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա

3 ինքնաթիռ օգնություն ենք տանելու Լիբանանի ժողովրդին. Զարեհ Սինանյան

Եթե կա մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան. Թեհմինա Վարդանյան

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ... Սերժ Սարգսյան

Երբեք կյանքեր փրկելն այսքան հեշտ չի եղել. Աննա Հակոբյան

Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Նազարյանի նախկին տեղակալն ու հանձնաժողովի անդամները ձերբակաված են. նոր մանրամասներ

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ. Արթուր Վանեցյան

Չփաթեթավորել. «Զվարթնոց»-ում այսուհետ կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը

Հայտնվել են անելանելի իրավիճակում. Մարուքյանը կրկին դիմում է Փաշինյանին

Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու մասին

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել

Ինչպես են «Ալրաղացի Լյովիկին» տեղափոխում Հայաստան

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը.. . .

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ համայնքի 2կմ ճանապարհը. նախարարը տեսանյութ. . .

Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից. . .

Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն. «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Առաջին թռիչքով 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկվի Լիբանան. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր

Մահացել է ևս 5 անձ, վարակվածների թիվն աճել է 166-ով` հասնելով 39985-ի

Բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար. Էդմոն Մարուքյան

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածից

Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ պաշտոնյաների «սահմանային սելֆիներն» արգելվել են

Ռուսաստանաբնակ գործարար Սարիբեկ Գևորգյանն՝ աղմկահարույց տեսանյութի մասին

ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար

Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կտեղադրվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով․ Լևոն Արոնյան

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան

Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում. Արձագանք Ջերմուկի քաղաքապետին

Մտքերով ու աղոթքներով Բեյրութի հետ ենք․ քաղաքապետարանը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով

ԱԺ շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը՝ ի նշան զորակցության

Իրականում իմ միջամտությամբ կանխվել է հանցագործություն. Վահե Էնֆիաջյանի պարզաբանումը

Յուրաքանչյուր դրամաշնորհը 10 հազար եվրո է

Ի՞նչ վիճակ է Ամուլսարում․ Ցուցարարները բանակցում են Վայոց ձորի ոստիկանապետի հետ

Տեր-Պետրոսյանի գնահատականն իրականության հետ աղերս չունի. Էդուարդ Շարմազանով

Կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով. Աննա Հակոբյան

Ոստիկանությունը հեծանիվներով հանդերձ բերման է ենթարկել երթի մասնակիցներին

Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի սրտերն այլևս ազատ չե՞ն

«Էդ ի՞նչ գործով էիր զբաղված, որ էդքան փող քեզ տըվըցվում էր». Թամար Հովհաննիսյան

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են ծայրահեղ և դատապարտելի մեթոդների․ Էդմոն Մարուքյան

Ծնվել է Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի առաջնեկը

ԱՆ խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին

Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել

Սերժ Սարգսյանի չներկայանալը դատարանն անհարգելի համարեց. նիստը հետաձգվեց

Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ԾԱՆՐ ԽՈՀԵՐ

«Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում:
Հայ Դպրոցի հիմնադիրը Հայոց Եկեղեցին է՝ ի դեմս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:


Հայոց տերությունը տակավին Դ. դարից Հայ Դպրոցը հանձնել է իր Ազգային Եկեղեցուն, քանզի որպես հարազատ ու իրական տերն իր մայր երկրի՝ կամեցել է, որ իր Ազգը լինի լուսավոր ու զորեղ մտքով ու հոգով և այդպես մնա անմահ նաև մարմնով:
Սբ Տրդատ Մեծն ու երանելի Վռամշապուհ արքաներն ու նրանց հարազատ պայազատներն են հաստատել կարգն այս սուրբ, հայրենաշեն ու ազգակերտ: Եվ Հայոց պատմության ողջ ընթացքում միայն վարձկաններն ու օտարներն են խախտել արքայադիր կարգն այդ՝ Հայոց Եկեղեցուց ոչ միայն խլելով իր իսկ հոյակերտած Դպրոցը, այլև ջնջելով Եկեղեցու անունը հայ դպրության տարեգրությունից... Խավար հոգիների խավար գործեր, խավարչտին ժամանակներ...
Այսօր, երբ Հայաստանն ազատ, անկախ, ինքնիշխան պետություն է և հենց այս իրողությամբ պետք է պահպանվեն ու վերականգնվեն արքայադիր ազգապահ սուրբ կարգերը՝ գտնվում են անձեր, պետական պաշտոնյաներ, ովքեր հավակնում են պատմությունը խմբագրել և նորեն հեռանալ Հայոց նախնյաց գծած մայրուղուց…
Լավ հիշենք, հայե՛ր, կյանքում ամեն բան անցողիկ է, մահկանացու ենք բոլորս, մի օր կանգնելու ենք Արարիչ Աստծո առաջ և պատասխան ենք տալու մեր գործերի համար:
Պետք չէ՛ պայքարել Աստծո դեմ. այո՛, ձեռք տալ այդ առարկային՝ պայքար է Աստծո դեմ, քանի որ այդ առարկան Աստծո սուրբ բաժինն է. «Տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ. 21): Խաչագողեր չլինե՛նք, ո՜վ եղբայրներ և քույրեր:
Ես հավատում եմ մեր Հայրենի պետության բարեխնամ Կառավարությանը, կսիրեմ հուսալ, որ պետական այրերը կգտնվեն շրջահայաց և իմաստությունը կունենան հավատարիմ մնալու իրենց ծիրանածնունդ նախնիներին և Հայ Դպրոցում սրբությամբ կպահպանեն իրենց Ազգային Եկեղեցուն:
Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին, որոնք ամեն կերպ, իրենց խելագարություններով, վնաս են հասցնում մեր Պետականությանը, չարություն ու վատություն են նյութում ընդդեմ համազգային կառույցի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Մնում եմ աղոթող, որ հանկարծ Դուք էլ Մեծն Կեսարի պես ի ցավ սրտի չբացականչեք՝ «Եվ դո՜ւ, Բրուտո՛ս»…
1700-ամյակի առիթով Ազգին վերադարձված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան՝ յուրաքանչյուրիս համար հայ քրիստոնյա լինելու նժարն է և հավիտենական կյանքի կշեռքը:
Թող նորեն մեր հոգու ունկերին բարձր հնչեն մեսրոպաթարգման այս խոսքերը՝
«Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը:… Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստությունն ու խրատը» (Առակաց Ա. 2, 7):

Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի և Թանգարանների տնօրեն»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին