▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գտիր քեզ Սերժ Սարգսյանի օրոք» օպերացիայի պերճանքն ու թշվառությունը

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, մեկ բառով կարելի է բնութագրել որպես անիշխանություն: Այո, անիշխանություն, քանի որ Սերժ Սարգսյանն, ունենալով բաձարձակ իշխանություն, չի կարողանում այն լիրաժեք իրացնել: Չի կարողանում վարչապետ նշանակել: 
Հայաստանում միշտ էլ այսպես է եղել, սակայն այսքան ցցուն չի արտահայտվել, քանի որ օլիգարխիան կուլիսների հետևում կարողացել է պայմանավորվել վարչապետի պաշտոնի շուրջը:

Սակայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանի օլիգարխիան աննկարագրելի, այն աստիճանի է բարձրացրել է քաղաքական առևտրի օբյեկտի գինը, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում վճարել դրա դիմաց` վարչապետի աթոռը ավելի էժան է: Ասածս այն է, որ Ծառուկյան-Աբրահամյան-Քոչարյան-Լևոն Տեր-Պետրոսյան քառյակը ուզում է շատ ավելի մեծ իշխանություն, քան պատրաստ է վճարել Սերժ Սարգսյանը: 
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով պետք է ամեն ինչ ընկներ տեղը, սակայն վերջին պահին խաղաքարտերը խառնվել են, քանի որ Սերժ Սարգսյանը մեյդան է բերել Սահմանադրական բարեփոխումների նախագիծը` ըստ որի ապագա նախագահը անգլիական թագուհու կարգավիճակ կունենա, ինչն էլ իր հերթին ոչ մի կերպ ձեռք չի տալիս քառյակին, քանի որ նրանց վերջնական նպատակը ամբողջական իշխանություն (ուժեղ նախագահի ինստիտուտով) վերցնելն է: 
Այլապես ինչպես բացատրել այն հանգամանքը, որ 1.5 տարի առաջ ԲՀԿ-ն յալվար ընկած կոնսուլտացիաներ էր անցկացնում քաղաքական ուժերի հետ 2013թ. նախագահական ընտրություններից առաջ անցում կատարելու խորհրդարանական կառավարման մոդելին, իսկ այժմ կտրուկ դեմ է Սերժ Սարգսյանի ներկայացրած նման նախագծին:

Մի խոսքով` քաղաքական առևտրի ողջ պերճանքն ու թշվառությունն ակնհայտ է, քանի որ, ինչպես նշեցի, այս անգամ բոլորը բաց են խաղում:
Ամբողջացնենք ասելիքը. Սերժ Սարգսյանը ստեղծված իրավիճակում ունի 2 ճանապարհ` կամ նշանակում է Հովիկ Աբրահամյանին վարչապետ ու մինչև տարեվերջ հրաժարական տալիս (հասկանալի է թե ինչու), կամ օգտվում է իր բաձարձակ իշխանության հնարավորությունից ու «ստիպում»  է իրեն  «ստիպողներին»  քթնեն իրենց իր օրոք:

 

Արայիկ Արամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին