▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Գյադաների» իշխանությանը 20 տարի անց պիտի փոխարինեին նրանց խզբզոց լակոտները»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Չլիներ 1998-ի պետական հեղաշրջումը, հայոց օրացույցի մեջ չէր հայտնվի նրա ամենաողբերգական էջերից մեկը՝ 1999թ-ի հոկտեմբերի 27-ը:
Հոկտեմբերի 27-ը հայկական քրեաօլիգարխիկ համակարգի «տրիումֆն» էր, Հայաստանի պետականության ճգնաժամի մեկնարկը:
Այդ ճգնաժամը պետք է ապահովեր «գյադաների» իշխանությունը, որոնց քսան տարի հետո պետք է փոխարինեին նրանց գործունեության խզբզոց հանդիսացող լակոտները:
Խոնարհում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին»։

***

ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխանության՝ «Հոկտեմբերի 27-ը» բացահայտելու խոստումներին, ասել է․ «Խոստում տալը, պարզվում է, հեշտ է, բայց իրականացնելը դժվար է, թե անցանկալի է, չգիտեմ։ Որովհետև երբ ուզում են, բացահայտում են այն ահաբեկչությունը, որն ինչ-որ խումբ պատրաստվում էր նույնիսկ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ 25 տարի է անցել, բայց Հոկտեմնբերի 27-ը չեն բացահայտում․ ցանկության բացակայություն եմ տեսնում, ինչով է պայմանավորված՝ չեմ կարող ասել։ Չափազանց դժգոհ եմ ու ամբողջ հոգով ուզում եմ գոռալ ու ասել՝ մեր պետության այսօրվա վիճակը Հոկտեմբերի 27-ի հետևանք է»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին