▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի դպրոցներից մեկում դասի ժամանակ 11-ամյա տղա է մահացել

Գյումրիի թիվ 21 դպրոցում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, 11-ամյա տղա է մահացել:

Asekose.am-ին դպրոցից հայտնեցին, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է դասի ժամանակ, նրան անմիջապես «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են քաղաքի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց մահամերձ վիճակում: Բժիշկները պայքարել են դպրոցականի կյանքի համասակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. սրտի կանգ է գրանցվել:

Դպրոցից տեղեկացրին նաև, որ երեխան հանկարծամահ է եղել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել:

Մահվան հանգամանքները պարզվում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին