▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 1937 թիվն է

Ժամանակին,ոմանց թեթև ձեռքով Գյումրի հռչակվել էր Հայաստանի "կրիմինալ" մայքարաղաք...Սակայն հիմա,ոմանք էլ ամեն ինչ անում են,որ "կրիմինալի" պիտակից դեռ չձերբազատված Գյումրին դառնա "ծախողների" և զրպարտիչների "հայրաքաղաք"...
Առավոտյան աբողջ քաղաքը խոսում էր թերթերից մեկում տպագրված ԱԺ պատգամավոր Մ.Գրիգորյանի գազային "հափշտակումերից"... Մտադրություններ չունեմ բացարձակ անդրադառնալ այս նյութին,խախտել ամնեղության կանխավարկածը և խորը փիլիսոփայական վերլուծություններ անել "Ի՜նչ ամոթ" կամ "Ի՞սկ բոլորն են մուծում" թեմայով...Ոչ մեկին չեմ արդարացնում,քանի դեռ ոչինչ պարզաբանված չէ պատասխանատուների կողմից...Շատ լավ ծանոթ լինելով մեր ԶԼՄ-ների կողմից մատուցված նյութերին պետք է նշեմ,որ ցավոք, դրանցում "պատվիրված աղբը" բավական մեծ տոկոս է կազմում...
Ինձ ավելի շատ հետաքրքրում է այս ամենի բարոյական կողմը...Իսկ արդյո՞ք քաղաքական դրդապատճառներով պատրաստված այս նյութի պատվիրատուն այդքան արդար է ամեն ինչում...Իմ կարծիքով,քաղաքապետի աթոռի համար չարժե անցնել այն բարոյական նորմերը,որոնք գրված չեն,բայց կան միջանձնային հարաբերություններում...Ես ոչ մեկի անունը չեմ տալիս և որևէ բարոյական իրավունք չունեմ եզրակացություններ անելու,թե ում կողմից է այս "կլյաուզան" պատվիրվել...Սակայն պետք է հորդորեմ մեր քաղաքի քաղաքական ակտիվ մասսային միշտ հիշել,որ Գյումրիին սազական չէ այս ամենը...Ուղղակի ամոթ է սեփական շահի համար բոլորի վրա "մարդ" բերել...Համոզված եմ,որ այս նյութից հետո ամենուրեք Գյումրիում ստուգումներ կսկսվեն...Հիմա Գյումրիում 1937 թվականն է...Ծախելը,զրպարտելը,վարքաբեկելը,պիտակավորելը,վատաբանելը դարձել են մեր առօրյան...Պրոֆեսիոնալ զրպարտիչներն էլ գերադասում են 95% ստին համեմել 5% ճշմարտություն և նոր այն մատուցել հասարակությանը՝որպես բացարձակ իրականություն...Բարոյական նորմերի դեգրադացումը սարսափելի հետևանքներ է ունենալու մեր երբեմնի պատվով և թասիբով քաղաքի համար...Այսպես շարունակվելու դեպքում շուտով տկեսնենք նաև գյումրեցի "Պավլիկ Մորոզովների"...Քանի դեռ ուշ չէ սթափվեք...Ամեն ինչ ունի չափ ու սահման...Ինձ դուր չի գալիս այս անառողջ մթնոլորտը Գյումրիում...
Հ.Գ."Շտիրլիցների" համար հատուկ նշեմ,որ սերտ հարաբերություններ ունեմ ԱԺ պատգամավոր Մ.Գրիգորյանի ընտանիքի հետ,ինչպես նաև Գյումրիում շատ շատերի հետ..."Հայտանգործություններ" չանեք...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին