Չնայած ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը՝ ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը, գրեթե բոլոր պետական հիմնարկներում աշխատավարձերից պահումներ են կատարվում:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրիում պետական կառույցների մեծ մասում ղեկավար մարմինները որոշել են մինչեւ 1974 թվականը ծնված աշխատողների աշխատավարձերից 5 տոկոս հետպահում կատարել: