▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ավտոերթ է տեղի ունենալու. «ՀԺ»

«Այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:


«Վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը. պահանջում ենք վերջ տալ ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և անմիջապես ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին»,- նշված է երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: Երթը կազմակերպում են սոցցանցերի ակտիվիստները»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին