«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում կայանալիք ընտրություններով գյումրեցիները քաղաքապետ չեն կարողանալու ընտրել: Դեռ երկար ժամանակ քաղաքը կմնա անտեր, ինչպես Վանաձորը, քանի որ մրցակցությունը մեծ է, և չկա թեկնածու, որը մեծամասնություն կհավաքի կամ կոալիցիա կազմելու շանս ունի այս պահին: Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունները խոստանում են լինել հետաքրքիր, բայց և լարված: Ինչպես հայտնի է, արդեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Նաև ՔՊ-ի կողմից քաղաքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանն է լինելու ՔՊ ընտրացուցակի առաջին համարը: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ առաջնորդելու է «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը: Անդրանիկ Թևանյանի, Սուրեն Սուրենյանցի ուժերն են հայտարարել մասնակցության մասին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է որոշել մտնել ընտրապայքարի մեջ` հետաքրքիր թիմակիցներով: Հ․Գ․ Asekose.am-ից Նշենք, որ Գյումրիի ընտրություններին մասնակցելու մասին ի սկզբանե հայտարարել է նաև ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ |
Գյումրիում իշխանություններն իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին