▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվ. թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Այս մասին հայտնում է News.am-ը, ում հետ զրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ դեպքերը հիմնականում ասիմպտոմ են, վարակակիրները որևէ խնդիր չունեն։

«Երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում»,- ասել է նա։

Սոնա Մարտիրոսյանը հայտնել է, որ հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին