▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու Գորկու այգու մոտ դանակով կտրել են 23-ամյա տղայի պարանոցը

Երեկ ուշ երեկոյան Գյումրի բժշկական կենտրոն է դիմել 1997 թվականին ծնված Ա․Ս․-ն՝ պարանոցի առաջնային մակերեսի կտրած-արյունահոսող վերքով։ Նա հիվանդանոց չի պառկել, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանների ուղեկցությամբ դուրս է գրվել։

Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը, ում հետ զրույցում հայտնել է հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ կայքին փոխանցել է հետևյալը․

«Օգոստոսի 20-ին, ժամը 23․40-ին Գյումրի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ պարանոցի առաջնային մակերեսի կտրած-արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1997 թվականին քաղաքացի։ Վերջինս հայտնել է, որ երեկոյան կենտրոնական այգու մոտ թիկունքի կողմից դանակով կտրել են պարանոցը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են»։

Կան տեղեկություններ, որ աղջկա պատճառով է կատարվել դեպքը, ժողովրդական լեզվով ասած՝ «աղջկա հաշիվ է» եղել։ Դանակահարության մեջ կասկածվողի անձը ևս հայտնի է, թեև այս պահին մանրամասներ չեն հաղորդվում։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին