Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում սեփական անշարժ գույք է հայտարարել իր գարեջրի գործորոնները, «Պոլոզ Մուկուչ» գինետունը, Ազատանի 2,3 հա հողատարածքը, 3,2 հազար քմ տարածքով անասնագոմը, համատեղ սեփականության իրավունքով ընդարձակ բնակելի տարածքներ Գյումրիում։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Ունեցած գումարն էլ 8 մլն դրամ է եւ 22 հազար դոլար։ ՀՀ 2-րդ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնության խոր աղքատության ֆոնին սա էլ քիչ չէ, բայց թե որքան է նա անկեղծ՝ դատեք հայտարարագրված ավտոմեքենայից՝ 1977թ. արտադրության «Մոսկվիչ» ունի, բայց շրջում է 100 հազար դոլարը գերազանցող BMW X6 ավտոմեքենայով։ Ի դեպ, դատելով որպես պատգամավորի եւ որպես քաղաքապետի թեկնածու ներկայացրած հայտարարագրերում նշված եկամուտների փոփոխությունից, ստացվում է, որ գարեջրի գործարանները եկամուտ չեն բերում նրան. մի քանի ամսվա տարբերությամբ հայտարարագրերում նրա ունեցվածքը չի փոխվել, իսկ գումարն ավելացել է կես մլն դրամով»,- գրում է «Հայկական ժամանակը»։