▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղացիներին հրահանգվել է չխոսել, թե ինչպես է ձերբակալվել Պերմյակովը. «ՀԺ»

Ըստ պաշտոնական վարկածի, Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը գնդակահարած, 102-րդ ռուսական ռազմակայանի ծառայող Վալերի Պերմյակովը սպանությունը կատարելու գիշերը ժամը 00.10-ի սահմաններում հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս, ռուս սահմանապահների կողմից՝ Երազգավորս եւ Բաայանդուր գյուղերի մոտ:

Սահմանապահներն, իբր, նախազգուշական կրակոց են արձակել՝ Պերմյակովին կանգնեցնելու համար: Երկու գյուղերի գյուղացիներից ոմանք, սակայն, պաշտոնականից տարբերվող վկայություններ էին տվել՝ ասելով, թե տեսել են Պերմյակովին սահմանի մոտ դաշտում պառկած: Ապա ինչ-որ մեքենա է եկել ու տարել է այդտեղից: Մասնավորապես, երազգավորսցիներից մեկը «Շանթ» հեռուստաընկերությանն ասել էր. «Շուխուռն ընկավ,որ մեր մոտ բռնել են, ելանք գնացինք էդտեղ, 40 րոպե ինքն էնտեղ պառկած էր, ու ոչ մեկը չմոտեցավ: Ես էդտեղ եմ եղել հենց սկզբից: Հետո «Վիլիս» եկավ, նստեցրին ու տարան ու վսյո»:

Ներկայուսմ սակայն, գյուղացիները կտրականապես հրաժարվում են խոսել այդ թեմայով: Թե Երազգավորսում, թե Բայանդուրում իրենց տեսածն ու լսածը չեն ցանկանում հրապարակայանացնել՝ ասելով, որ ոչ մի բանից տեղյակ չեն: Իրար մեջ խոսում են, սակայն, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, ինչպես պատմել են առաջին օրերին. Պերմյակովը եղել է փշալարից այս կողմ, դաշտում պառկած, որից հետո նրան է մոտեցել մի զինվորական մեքենա ու տարել:

Երազգավորսցի մի կին նշել է. «Ինչպես կարող է անծանոթ մարդ գա գյուղ ու գյուղը էդ մասին չիմանա: Հիմա, օրինակ, ձեզ լիքը մարդ տեսել է, չի՞ ճանաչել ու հասկացել, որ անծանոթ մարդ է եկել գյուղ, էդպես էլ մյուսների դեպքում է, տղա ջան, անցած գնացած բան է»: Կինը սակայն չկոնկրետացրեց՝ տեսե՞լ է Պերմյակովին, թե ոչ, եւ եթե չի տեսել՝ ի՞նչ է լսել համագյուղացիներից: Այս թեմայի շուրջ Երազգավորսում եւ Բայանդուրում լռության մթնոլորտ է: Ենթադրվում է, որ «վերեւներից» գյուղացիներին հրահանգվել է չխոսել այդ դեպքի ու իրենց տեսածների մասին:

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին