shamshyan.com-ի փոխանցմամբ` Արարատի մարզի Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Մեջլումյան Զավենը եւ իր կինը`գյուղի դպրոցի նախկին տնօրեն Անժելան, հանցավոր համաձայնության գալով, ամբողջ գյուղը թալանել են: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են Հնաբերդի գյուղապետրանի նախկին աշխատակիցն ու մի քանի գյուղացիներ:
«Մեջլումյան Զավենը մինչեւ 2012թ. իր պաշտոնավարման տարիներին գյուղի ընդհանուր նախակրթարանը վերանորոգելու պատրվակով ԾԻԳ-ից ստացել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և նույնքան էլ՝ բարերար Ռիչարդ Բոյաջյանից, սակայն վերանորոգում այդպես էլ չի իրականացվել:Փոխարենը նախակրթարանի միայն տանիքն են մասնակի վերանորոգել, այն էլ իր հորեղբոր որդիների միջոցով, որն էլ գարնանային ուժեղ քամին վերջերս տարավ: Կառավարության կողմից տրամադրված դիզվառելիքը եւ սերմնացուն ոչ մեկին չի բաժանել, փոխարենը իր ծանոթների միջոցներով վաճառել է: Գյուղապետարանի պատից պոկել է նախագահ Սերժ Սարգսյանի նկարը եւ տարել»,- մանրամասնել է Հենրիկ Ավագյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում