▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղում մնացած խոպանչիների կանայք միասին են գիշերում. «Ժողովուրդ»

Այս ամիսների ընթացքում ՀՀ գրեթե բոլոր համայնքների բնակիչները մեկնում են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Նույն պատկերն է նաեւ  ՀՀ Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքում, որտեղ տղամարդկանց գերակշիռ մասը ՌԴ-ում է: Պարզվում է, որ Գեղաձորի կանայք գիշերները միայնակ չմնալու համար հերթով հավաքվում են մեկի տանը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գեղաձորի համայնքապետ Յուրա Մարգարյանի հետ. «Միշտ մեր համայնքից ամեն տարի տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի ու նորից հետ վերադառնում: Այս պահին ավելի քան 100 տղամարդ ՌԴ-ում է, բայց որ նրանց կանայք միմյանց տանը գիշերեն, նման բան չկա»: Իսկ, օրինակ, Էջմիածնի տարածաշրջանի գյուղացի կանայք հաճախ կատակում են, թե «գյուղում տղամարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ կարող ենք դրսում՝ արեւի տակ, տաշտը դնել ու լողանալ»:  Այստեղից մեզ մնում է եզրակացություն անել, որ հատկապես արական սեռի ներկայացուցիչների զանգվածային արտագաղթն անդրադառնում է ոչ միայն երկրի ժողովրդագրական պատկերի, այլեւ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների ու կենցաղի վրա:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին