ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջին ալիքը, բարձրացված աղմուկից հետո, ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։
Հ1-ում բնականաբար գիտեն, որ նախորդ խայտառակ ռեպորտաժն ավելի շատ է տարածվելու ու այս ներողության մասին հազարավոր մարդիկ պարզապես չեն իմանալու։ Դրա համար եկեք հնարավորինս իրազեկենք, որ Հ1-ում էլ են ընդունում, որ իրենք զբաղված են մարդկանց մոլորեցնելով»։