Երբ աղքատությունից ու անզորությունից ազատվելու համար մարդիկ լքում են երկիրը, միևնույն ժամանակ, երբ հաբրգվածությունը հասել է այն աստիճանի, որ կոկորդիլոս են դնում ամանորի սեղանին ու սվարովսկի քարերով զեյթունի ձեթ օգտագործում (ՀԺ),
երբ արժեքներն արժեզրկվում են ու իրենց տեղը զիջում են համընդհանուր փոխանակման միջոցին ընդամենը (փողին), երբ երկիրը ձևականորեն ղեկավարող անձը տարուբերվում է արևմուտքի և հյուսիսի միջև՝ վերջում տրվում ճնշմանը և համարյա թե խոստովանում այդ մասին, այդ ժամանակ հայտնվում են բարբարոսները՝ ինչպիսի անուն էլ կրեն դրանք, ու հազարամյա երկիրը դառնում է պատմության դասագրքերի թեմա միայն: