▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հադրութեցի ԳՇ պետը շատ վստահ դեմքով ասում ա՝ «մենք հող հանձնող չենք»

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հադրութեցի ԳՇ պետը շատ վստահ դեմքով ասում ա՝ «մենք հող հանձնող չենք»»։

Դիտեք նաև՝

***

«Դուք ինձ արդեն նեղում եք ձեր հարցերով ու հետապնդում․ ոչ մեկը հող չի հանձնում։ Եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք»,- ԱԺ հանձնաժողովի նիստից հետո, ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք, պատերազմ կլինի», Ասրյանը պատասխանեց․ «Մենք հող հանձնող չենք»։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մարդիկ կենտրոնացել են Տավուշի վրա, բայց Ադրբեջանը թիրախավորելու է Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը։

Մեր թշնամուն պետք է, որ շեղվենք հիմնական ուղղություններից, որպեսզի ինքը կարողանա գլխավոր հարվածը հասցնել Հայաստանի կենտրոնական հատվածին՝

- Երասխի մոտով անցնող միջպետական ճանապարհին,
- Ջերմուկին,
- Վարդենիսին։

Հայաստանի զինված ուժերը պարտավոր են հատուկ ուշադրություն դարձնել նաև Ճամբարակի ուղղությանը' հատկապես Ջիլ գյուղից մինչև Ծապաթաղ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին