▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ը փող է ուզում Հովիկ Աբրահամյանից. «Ժամանակ»

«Գագիկ Ծառուկյանի՝ «Քաղաքագիտական վերլուծության» սկզբունքային դրույթներից հետ կանգնելուց եւ ընդդիմադիր դաշտն ու քաղաքականությունն ընդհանրապես լքելուց հետո ՀԱԿ-ը մնացել է առանց ֆինանսավորման: Արդեն տեղեկություններ կան, որ ՀԱԿ-ը դժվարություններ ունի տարածքային գրասենյակները պահելու հարցում:

ՀԱԿ-ը ֆինանսավորման նոր աղբյուրների փնտրտուքի մեջ է, եւ դա հասկանալի է, քանի որ յուրաքանչյուր կուսակցության գործունեության համար անհրաժեշտ են նյութական միջոցներ: Քանի որ Հայաստանում չկա անկախ բիզնես, իսկ եղածներն էլ ՀԱԿ-ի առաջնորդն արդեն տարել-մտցրել է իշխանությունների տակ եւ վերջնականապես հպատակեցրել իշխանություններին, ֆինանսավորման միակ աղբյուրը մնացել են հենց իշխանությունները: Բայց ինչո՞ւ պետք է իշխանությունները փող տան ՀԱԿ-ին եւ հանուն ինչի՞:

ՀԱԿ պատգամավորներն սկսել են տնտղել իշխանությունների տարբեր գործիչների տրամադրությունները եւ փորձում են հասկանալ նրանց արձագանքը: Հիմնական թիրախը Հովիկ Աբրահամյանն է, ով իր վրա է վերցրել ԲՀԿ-ի շեֆությունը:
ՀԱԿ-ի մոտեցումը հետեւյալն է՝ եթե Աբրահամյանը պատրաստ է փող տալ ԲՀԿ-ին, ինչո՞ւ պետք է հրաժարվի ՀԱԿ-ին ֆինանսական աջակցություն տրամադրելուց»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին