Ըստ մեր ունեցած տեղեկությունների` անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում` մասնավորապես Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ակտիվություն է դրսևորել: ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ, ով ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկատվությունը` միաժամանակ վստահեցնելով`
«ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական գծի ողջ երկայնքվ պատշաճ կերպով իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները և ունակ են կանխելու կամ հետ շպրտելու ցանկացած առաջխաղացում»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս, անդրադառնալով այս տեղեկատվությանը` իր ֆեյsբուքյան էջում գրել էր.
«Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»: