▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ

Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը փետրվարի 28-ին ժամը 12:30-ի մոտակայքում կրակոցներ է արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

«Ժամը 12:00-ից հետո են եղել կրակոցները՝ մոտ 1 ժամ տևողությամբ: Գյուղը վնասներ չի կրել, առանձին հատվածում ինչ-որ շինության պատի կպել է, բայց էական վնաս չկա»,-ասաց Մելիքյանն ու նշեց՝ կրակոցներ եղել են նաև նախորդ օրը, փետրվարի 24-ին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան վստահեցրեց՝ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է: Նա նաև ասաց՝ գյուղի ուղղությամբ փոքր կրակոց է եղել՝ մոտ 20 փամփուշտ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին