▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը մտադրված է թիրախավորել բժշկական կարևորության օբյեկտը․ Արման Թաթոյան

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացավ Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ճեպազրույցը:

Թաթոյանը նշեց, որ հրետանակոծվել էր «Տավուշ տեքստիլը», որը արտադրում էր բժշկական դիմակներ։

«Միջազգային մարդասիրական նորմերի խախտման մասին է այստեղ արդեն խոսքը գնում։ Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը իմացել է, որ այդտեղ բժշկական կարևորության օբյեկտ կա։ Հակառակորդը մտադիր է եղել թիրախային վնաս հասցնել»,-նշում է Թաթոյանը։

Նա խոսել է նաև քաղաքացիական բնակավայրերին պատճառված վնասների մասին։

Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին