Հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից: Ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Կայքի տեղեկություններով` Աշոտն ու կինը`Սյուզին, շուտով ծնողներ պետք է դառնային։
Աշոտ Միքայելյանն ավագ եղբայր ունի, որը նույնպես զինվորական է։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիս–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում:


