▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցը «ցնցած» 16-ամյա աղջիկը հագուստները հանել է ոչ հատուկ նպատակով

 

Նաբերեժնիխ Չելնի քաղաքի անչափահասների գործերով հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ  լուսանկարներով համացանցը «ցնցած»  16-ամյա աղջիկը ոչ հատուկ նպատակով է  հագուստները հանել  օբյեկտիվի առջև:

Քաղաքային ոստիկանության անչափահասների գործերով բաժնում այդ լուսանկարների պատմության ուսումնասիրությունից հետո եկել են այն եզրակացության, որ աղջիկը օբյեկտիվի առջև  հայտնվել է այն ժամանակ, երբ ուսումնական տարվա ավարտին նվիրված պաշտոնական արարողությունից հետո հանել է դպրոցական համազգեստը` առօրյա ջինս և վերնազգեստ հագնելու համար:

Իսկ այդ պահին աղջկա կողքին գտնվելիս է եղել իր ընկերը, ով էլ լուսանկարել է նրան.տեղեկացնում է lifenews.ru-ն:

ՌԴ ՆԳՆ Նաբերեժնիխ Չելնիի քաղաքային վարչության Անչափահասների գործերով բաժնի պետ Ռիմա Իսկանդարովայի փաստմամբ տղան, առանց աղջկան տեղյակ պահելու իր մտադրության մասին, այդ լուսանկարները տեղադրել է համացանցում:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ֆանիլյա Իլաևան էլ ասել է, որ իրենք չեն ցանկանում իրավիճակը մանրամասն մեկնաբանել: Իսկ աշակերտուհուն ոչ վայել վարքագծի շուրջ հարցի լուծումը իրենք կքննարկեն աղջկա ծնողների հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին