Համացանցը ցնցել է Սիցիլիայում Էթնա հրաբխից ժայթքած տաք լավայի միջով վազող տղամարդու տեսագրությունը: Գիտնականները պարզաբանել են տղամարդու այդ արարքը` հորդորելով մյուսներին` չկրկնել նույնը,փոխանցում է The Daily Mail-ը:
Օհայոյի համալսարանի երկրաֆիզիկոս Էրիկ Կլեմետիի խոսքով նման բան հնարավոր է: Ինչպես մանրամասնել է գիտնականը, եռացող լավան հայտնվելով սառը օդում, սկսում է սառչել` առաջացնելով մուգ շերտ, որի վրա անգամ կարելի է կանգնել: Իսկ ահա, եթե լավան անհավասարաչափ սառչեր` տղամարդը կարող էր լավայի մեջ ընկնել. գրում է utro.ru-ն: