Արդեն տեղեկացրել ենք, որ պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ հայտնի որպես Վովան և Լեքսուս, կատակել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ զանգահարելով նրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
Նրանք Ջոնսոնի հետ քննարկել են Փաշինյան-Պուտին հանդիպման, Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:
Պրանկերները հայտնել են, որ կատակի վերջում Ջոնսոնը գլխի է ընկել, որ չի շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վայր է դրել լսափողը:
Պրանկերների և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի խոսակցության ձայնագրությունը հայտնվել է համացանցում. այն ներկայացնում ենք ձեր ուշադրութանը:
Նշենք, որ այս պատմությունը հայտնվել է նաև independent-ի ուշադրության կենտրոնում. անգլերեն տեքստը կարող եք կարդալ այստեղ