▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՄԱՏՆԱՔԱՇԻ ՀՈՏ Է ԸՆԿԵԼ

Դիզայներ Արա Ասլանյանի ֆեյսբուքյան  գրառումը, որով նա պարզապես ընկերներից հարցնում էր, թե ով կարող է  իրեն մատնաքաշի նկարներ տրամադրել, համացանցը հեղեղել է մատնաքաշի վերաբերյալ հումորային գրառումներով ու նկարներով

ՄԱՏՆԱՔԱՇԱՅԻՆ ՆԿԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՏԵԼ araaslanyan.blogspot.com-ում:

Իսկ  մատնաքաշային գրառումներից մեկը կես կատակ-կես լուրջ  գրում էր, որ ֆեյսբուքահայությունը հերթական անգամ աչքի ընկավ իր համախմբածությամբ, մատնաքաշի նկատմամբ սիրով ու հարգանքով, համացանցի հայ օգտատերին, անկախ մասնագիտությունից ու պաշտոնից, դարձրեց  հացի փռի տերեր ու դեկտեմբերի մեկը վերածեց մատնաքաշի միջազգային օրվա:

Ինքը` դիզայները` Էնդի Վարհոլի `Andy Warhol eating a hamburger-ի նմանակությամբ, նկարահանեց տեսանյութ ու տեղադրեց  համացանցում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին