▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում քննարկում են Երևանում և Գյումրիում ֆայտոնով ձիերի հանդեպ անմարդկային վերաբերմունքը

Համացանցում քննարկում են Երևանում և Գյումրիում ֆայտոնով ձիերի հանդեպ անմարդկային վերաբերմունքը

Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Դավթյանն իր էջում գրել է.

«Նոր ինձ ուղարկեցին հուլիսի 4-ին Երևանում նկարահանված տեսանյութը:
Պապանձվել կարելի ա, շահագործել մինչև վերջին կաթիլն էնպես, որ ուժասպառ լինի: Չգիտեմ, նույն ձին ա, թե ոչ, բայց, կարծեմ Երևանում ֆայտոններ չկան, ստացվում ա՝ երկար ճանապարհ են կտրել տվել։ Առհասարակ, ինձ համար ֆայտոն պահելը ձիերի հաշվին, անգամ, եթե «խնամում» են՝ նորմալ չի: Նորմալ չի կենդանուն շահագործելով եկամուտ ստանալը»:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ անդամ Օվսաննա Հովսեփյանն էլ հետևյալ գրառումն է կատարել. «Ի՞նչ եղավ էն թթու դրած օրենքը։ Ինչո՞ւ չպիտի կարողանանք կենդանուն շահագործողներին պատասխանատվության ենթարկել։ Քանի՞ իշխանություն պիտի փոխվի, որ էդ գործ գլուխ բերվի, ինչքա՞ն կարելի ա։ Ինչքա՞ն պիտի էս ամենաթողությունը, էս անպատժելիության մթնոլորտը շարունակվի։ Լավ, մի հատիկ սրտացավ պատգամավոր չկա՞ էդքանի մեջ: Խի թթու դրվեց ու մնաց էդ օրենքը, ո՞ւմ եք սպասում: Սպասում եք էս անպատժելիության մթնոլորտը, անօրեն վիճակը մի օր հանգեցնի ինքնադատաստանի, մի հատ շոկային իրավիճակ լինի, որ թթու դրած տեղից հանվի՞ նախագիծը»:

Հարգելի տուրիստներ ու շիրակցիներ, խնդրում եմ չօգտվել ֆայտոնի ծառայություններից: Այս մասին  էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարինե Դավթյանը՝ ահազանգելով ձիու առողջական վիճակի մասին։ 

«Էս անձինքն կարևորություն չտալով կենդանիների առողջությանն ու խնամքին, հաճախ բաց վերքերով ու վատ ֆիզիկական վիճակում էլ շարունակում են վերջիններիս շահագործումը: Երբ փորձում ես բացատրել՝ խելքն աշխատեցնելու փոխարեն ձայնի տոնայնությունն են բարձրացնում: Հույսս կտրելով իրենցից, դիմում եմ բոլոր այն անձանց, ովքեր կարող են բան փոխել: Հուսով եմ հետամուտ կլինեք ու թույլ չեք տա շահագործեն կենդանիներին:

Հարգելի Գյումրու համայնքապետարան, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան, ԴԻՆԳՈ Թիմ, խնդրում եմ/ենք հետևողական լինել և հարցն էսպես բաց ու չլուծված չթողնել:

Կարևոր բան էլ նշեմ, որ Women's Rights House NGO «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ-ի կողմից իրականացնում էինք «Քայլող տուր» ծրագիրը ողջ ՀՀ-ի քաղաքացիների համար, և սա թվով երկրորդ տուրն էր, որտեղ Գյումրու պատմամշակույթային կոթողների ու կանանց իրավունքների մասին պատմություններով պիտի համեմեինք ու ներկայացնեինք Գյումրին ու պայքարող կանանց, սակայն բոլոր հյուրերն էս տեսարանը ու ձիու՝ հազիվ ոտքի վրա կանգնելը տեսան»,-գրել է նա։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին