▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում տարածվել են Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվող տրանսֆորմատորի կադրերը

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Հովհաննիսյանը այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 02.10-ի սահմաններում ուղիղ միացմամբ ցույց է տվել՝ ինչպես է այրվում Արգել գյուղի ՀԷԿ-ի տրանֆորմատորը։

Ավելի վաղ ԱԻՆ–ը հաղորդել էր, որ հուլիսի 19-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժ․21։44-ին․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին