▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում տեսանյութ է հայտնվել․ Գիշերը Ստեփանակերտի հրապարակում կրակոցներ են հնչել

Գիշերը Ստեփանակերտի հրապարակում կրակոցներ են հնչել․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Մարատ Եգանյանն, իսկ ավելի ուշ տեսանյութ է ներկայացրել ու գրել․ Arcakh24.info հայկական լրատվական կայքին հասանելի է դարձել այս տեսանյութը։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Թարմացված. Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ-ին (ծնված 1983թ.) և Ա.Ա-ին (ծնված 1981թ.):
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Թարմացված. Սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով:
Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983թ. և Ասկերանի շրջանի 1981թ. ծնված բնակիչները ձերբակալված են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին