▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համասեռամոլ մարմնավաճառներին զբոսայգուց հեռացնելու պահանջին միացել են 3000-ից ավել քաղաքացիներ

Արդեն տեղեկացրել ենք, որ  «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը և «ԼԻԴԵՐ» երիտասարդական համահայկական ՀԿ-ն համատեղ  ստորագրահավաք-ակցիա  են կազմակերպել՝  ՀՀ պետական մարմիններից պահանջելով բարեկարգել Կիրովի անվան մանկական զբոսայգին, արգելել համասեռամոլ մարմնավաճառներին այն իբրև հավաքատեղի օգտագործել:

«Այս պահանջի տակ արդեն ստորագրել են 3000-ից ավելի քաղաքացիներ»,- այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին տեղեկացրեց «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը:

Ակցիայի ընթացքում կազմակերպիչները նամակ են փոխանցել քաղաքապետին և այժմ սպասում են արձագանքին:

Հիշեցնենք, որ որպես Ոսկեհատ ներկայացած կինը, ով պնդել է, որ մարմնավաճառ է, փորձել է բախում հրահրել,  անպարկեշտ արտահայտություններ է արել, ակցիայի մասնակից տղաներին հարվածել է, աղջիկներին՝  վիրավորել: Նույնիսկ սպառնացել է դանակով հարվածել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին