▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համախմբվածությունը մեր ազգային առանձնահատկություններից իմ ամենասիրելին է. Սիրուշո

Սիրուշոն, ով ներկայացվել էր  World Music Awards մրցանակաբաշխության անվանակարգում,  ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որ ներկայացնում ենք ստորև.

«Մի օր շնորհավորական նամակ ստացանք մեր արտասահմանյան գործընկերներից մեկից՝ World Music Awards-ի պաշտոնական կայքի հղումով: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Սա ավելին էր, քան անձնական նվաճում, սա նշանակում էր, որ կարողացել ենք կոտրել մի հսկայական պատ, որը միշտ եղել է մեր և նմանատիպ համաշխարհային միջոցառումների միջև:


Ինձ համար կարևոր է նաև այն, որ նոմինացվել եմ հայալեզու երգով: Այս մեծամասշտաբ միջոցառմանը մրցանակ ստանալու ակնկալիք իհարկե չեմ կարող ունենալ: Նոմինացված լինելն ինձ համար արդեն ամենաանսպասելի և հաճելի հաղթանակն էր: Ավելի մեծ հաղթանակ էր այն աջակցությունը, որը տեսա իմ հայրենակիցների կողմից. այդ համախմբվածությունը մեր ազգային առանձնահատկություններից իմ ամենասիրելին է:


Շնորհակալ եմ այդքան տարածելու և քվեարկելու համար: Հուսով եմ, որ մեր ակտիվությունը կստիպի այս համաշխարհային միջոցառմանը և նմանատիպ միջոցառումներին մեր երկրի հանդեպ ավելի ուշադիր լինել, ընդունել մեր մրցունակությունը և ավելի հաճախ ներգրավել հայ արտիստներին: Իսկ ես կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի նորից ընդգրկվեմ նոմինանտների շարքում և ավելի կայուն դիրք ունենամ»։

 

Հիշեցնենք, որ վերջերս World Music Awards-ի և Սիրուշոյի մասին իր կարծիքն էր հայտնել  Զիվան Գասպարյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին