▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համոզված եմ՝ Պուտինի նախաձեռնած Սոչիի հանդիպումը արդյունքներ կտա.Արթուր Բաղդասարյան

Արթուր Բաղդասարյանը  թվիթերյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայանալիք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը` գրելով.

«Համոզված եմ՝ Պուտինի նախաձեռնած Սոչիի հանդիպումը արդյունքներ կտա, ինչն էլ տեսանելի կդարձնի Ռուսաստանի կշիռը և ազդեցությունը տարածաշրջանում»:

Հիշեցնենք, որ նախագահների հանդիպմանն այօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ասելով հետևյալը.

«Կարծում եմ՝ մինչև հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված վիճակը պահպանել: Հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն քիչ հավանական է: Դրա համար ՀՀ ԶՈւ-ը թե այս ժամանակահատվածում, թե հանդիպումից հետո պետք է լինեն իրենց դիրքերում»:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին