▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համոզվում եմ, որ գործակալական թուրքական շարասյունը Հայաստանում գլխավորում է Փաշինյանը․ Սեյրան Օհանյան

«Ինչ տիրում է ՀՀ-ում, միանշանակ դավադրության, ապիկար կառավարման արդյունք է, ու ոչ միայն մենք ենք խոսում դրա մասին, այլև՝ մեր հարևանները, աշխարհի առաջատար ուժերը, նույնիսկ մեր թշնամիները»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Վերջին օրերին Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության ասածները խոսում են այն մասին, որ մեզ մոտ գործում է գործակալական շարասյուն, որի վերևում կանգնած է Փաշինյանը: Ես երբևէ անուններ չեմ ձգտել տալ,  բայց, բայց այսօր համոզվում եմ, որ գործակալական թուրքական շարասյունը ՀՀ-ում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Նա՛ է անձամբ պատասխանատու պատերազմի ու պարտության համար»,- ասաց նախկին նախարարը:

Դիտեք նաև՝ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին