▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցագործը մահացու վնասվածքը ստացել է դանակի հարվածից. նոր մանրամասներ ավազակային հարձակումից

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա:

Հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, բայց՝ հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին: 

Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր:

Վնասվածք ստացած երկու անձ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, հարձակվողը մահացել է:

Հանգամանքները ճշտվում են:

Դեպքին մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ:

ՀՀ ոստիկանություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին